ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթանցքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը բնորոշել է որպես խուլիգանություն՝ վկայակոչելով քրեական օրենսգիքրը։
«Քրեական օրենսգիրքն այդ վարգածիքը որակում է որպես խուլիգանություն։ Դա քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածն է, որի համար կա պատժի տարբեր տեսակներ, այդ թվում՝ հարկադիր աշխատանք։ Այնպես որ չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանն առաջիկայում սակուռաներ տնկի Կասկադում»,- ասել է Էդգար Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով, սակայն, սա քրեական օրենսգրքի միակ դրվագը չէ, որը բնորոշ է ԱԺ նախագահին։
«Քրեական օրենսգրքի 438 հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը, որովհետև նա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կարգադրել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրականացրել գործողություն, իսկ ԱԺ նախագահի լիազորությունները չի նախատեսում, որ նա իրավասու է որևէ իրավապահ մարմնի աշխատակցի հանձնարարություն տալ»,- նշել է Ղազարյանը։
Նա հավելել է, որ Ալեն Սիմոնյանը ևս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկատվություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որդին՝ Աշոտ փաշինյանը, իբր հարձակման է ենթարկվել։ Նրա խոսքով՝ եթե Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, ՊՊԾ-ն բռնության մասին հայտարարություն չեն տարածել, նշանակում է ՀՀ ԱԺ նախագահի տրամադրած տեղեկատվությունը կեղծ է։
Հիշեցնենք, որ կանադահայ Կարեն Մկրտչյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը Կասկադում իր «երեսին է թքել»։ ԱԺ նախագահը Facebook-յան իր էջում արձագանքել էր Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ մոտեցել և վիրավորանք է հնչեցրել իր հասցեին։ «Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,- ասել էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում։