Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32151-ի: Հուլիսի 13-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 19865 է, փաստացի բուժվում է 11530-ը, գրանցվել է մահվան 573 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 135687 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 183-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպք։