Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու, Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Ես նկատի ունեմ 47 կմ հնարավորությունները, ուրեմն՝ իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ: Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն է դառնալու հետագա զարգացման համար»,- նշել է նա:
Խաչատուրյանը հավելել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկը», որը լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից, բոլորի համար շատ գրավիչ ու տեսանելի է։
«Երբ այն, ինչ կա՝ իրականությունը սեղանին եք դնում ու ներկայացնում պատկերավոր այդ հնարավորությունները, հասկանում եք, թե ինչքան կարևոր է այդ 43 կմ-ը և Սյունիքը»,- ասել է նա։
Նախագահը շեշտել է, որ Երևանի նպատակն ամենամոտ ժամանակներում խաղաղության համաձայնագրի ստորագրումն է:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։ Նշենք, որ հիմնականում քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը։