Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի նշանակվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, «Արմենպրես»-ին ասել է ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը։
«Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Տաթևիկ Պետրոսյանը»,- նշել է Բադալյանը:
Ապրիլի 17-ին, հղում անելով իր աղբյուրներին, «Մեդիամաքսը» գրել էր, որ Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն: