ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և արտերկրում հավատարմագրված ռազմական կցորդները հուլիսի 1-ի հանդիպմանն անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցությանը, զարգացումներին և խնդիրներին, հայտնում է ՊՆ-ն:
Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նրանց ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։