Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների զինծառայողների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությունների թիվն ընթացիկ տարում 2024 թվականի համեմատ աճել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը ռազմական ոլորտում։
Նրանք անդրադարձել են նաև ադրբեջանա-թուրքական զինված ուժերի միջև համագործակցությանը, համատեղ զորավարժությունների անցկացմանը:
Մայիսի 11-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում համատեղ հրամանատարական զորավարժություններ էին անցկացրել։