Ադրբեջանը ՀՀ-ին հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ է փոխանցել, ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են Factor.am-ին։
Վարչապետի աշխատակազմից չեն հստակեցրել՝ ադրբեջանական կողմն իր իսկ խախտումների մասի՞ն է տեղեկություններ տրամադրել, թե՞ հայկական կողմի ենթադրյալ խախտումների։
«Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքերի մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,- նշել են Փաշինյանի գրասենյակից։
Գերատեսչությունից, միաժամանակ, հայտնել են, որ ՀՀ-ն ևս Բաքվին հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ է տրամադրել։
Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։ Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։