Ականի պայթունից տուժած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողը գտնվում է ապաքինման փուլում:
Ապրիլի 9-ին Թորոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել և տեղեկացրել, որ զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։