Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, կառավարությունը որոշումն ընդունել է ապրիլի 10-ի նիստում։
Նախագծում նշվում է, որ նպատակը պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը բարձրացնելն է։
Մարտին կառավարությունը որոշել էր վարժական հավաքներ անցկացնել ապրիլի 1-ից հունիսի 13-ը։
Կառավարությունը 2024-ի նոյեմբերին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։
2025-ի ապրիլին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով վարժական հավաքներից խուսափելը կպատժվի ոչ թե առավելագույնը 2, այլ մինչև 3 տարի ժամկետով, իսկ տուգանքը կարող է տատանվել նվազագույն աշխատավարձի (75 հազար դրամ) տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։