Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում դարձել է Հնդկաստանի ռազմական ոլորտի արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններից մեկը, հայտնում է Indian Defense Research Wing-ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ 2023-2024 թվականներին Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի արտահանման երեք հիմնական ուղղություններն էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Հայաստանը։
Նշվում է, որ նախորդ՝ 2022-23 ֆինանսական տարվա համեմատ Հնդկաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանումն, ընդհանուր առմամբ, աճել է 32,5%-ով։ 2014-24 թվականներին պաշտպանական արտահանումն աճել է 21 անգամ՝ 2004-2014 թվականների համեմատ։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանին և Ֆրանսիային Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել էր 600 միլիոն դոլարի։