ՊՆ-ի լրատվական ծառայությունը ճշտումներ է կատարում այսօր հինգ հայ գերիների՝ Ադրբեջանից Հայաստան վերադառնալու մասին։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ վահան Հունանյանը Armenia Today-ին հայտնեց, որ նման տեղեկության չեն տիրապետում։
Նշենք, որ ԶԼՄ-ները գրում են այսօր Ադրբեջանից Հայաստան 5 հայ գերու վերադարձի մասին։
Նշենք, որ հայկական կողմն ունի ռազմագերիների երկու ցուցակ. պաշտոնական՝ 38 հաստատված ռազմագերիներով և անհայտ կորածների ցուցակով, որոնք, կարծում ենք, գերության մեջ են: Այս մասին պատասխանելով Armenia Today-ի թղթակցի՝ գերիների վերաբերյալ հարցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։