Տիկին Արևի որդիները՝ Կարեն և Գևորգ Գևորգյանները Արմավիրի մարզից էին, ծառայում էին ոստիկանության զորքերում: Նրանք միասին էին աշխատում ոստիկանությունում, անբաժան եղան նաև մարտի դաշտում:
Եղբայրները 2020-ի սեպտեմբերի 28-ին համալրեցին հայրենիքի համար մարտնչող հայորդիների շարքերը: Թեպետ զորամասում ասել էին՝ երկու եղբայրներից մեկը պետք է վերադառնա Արցախ, կրկին միասին են մեկնել ռազմաճակատ՝ այս անգամ մասնակցելով Շուշիի պաշտպանությանը:
Շրջափակման մեջ լինելով՝ Կարենը, անգամ վիրավոր, զենքը վայր չի դրել: Գևորգը եղբորը միայնակ չթողնել՝ վերադարձել է Շուշի ու կանգնել վիրավոր եղբոր կողքին: Նրանց միայն նոյեմբերի 17-ին են գտել՝ զոհված, կողք-կողքի:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: