Միասնական սոցիալական ծառայությունը ՊՆ-ի հետ համատեղ ծրագիր է մշակել, որով զորացրվելուց մեկ ամիս առաջ ուսումնասիրվելու են զինծառայողների կարիքները։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ըստ Մկրտչյանի՝ զինծառայությունից հետո շատերն աշխատանք չգտնելու պատճառով հեռանում են երկրից։ «Այս առումով միասնական սոցիալական ծառայությունը գնահատում է զինծառայողների կարիքները զորացրվելուց մեկ ամիս առաջ»,- նշեց նա։
«Երբ որ մենք այդ տվյալներն ունենանք, մենք կնայենք, թե նրանց տնտեսական ակտիվացման ինչ ծրագրեր պետք է իրականացնենք։ Այդ կարիքները գնահատելուց առաջ կիրականացնենք որոշակի ծրագրեր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս առումով գործատուների հետ ևս փոխըմբռնում կա։
Կարող ենք աջակցել գերիների ազատ արձակմանը, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան․ ԿԽՄԿ
Մենք կարող ենք աջակցել գերության մեջ գտնվողների ազատ արձակմանը և տեղափոխմանը, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան, հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան...