ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Հարությունն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով դարձյալ բաձրաստիճան զինվորական է պաշտոնանկ արվել։ Խոսքն Անդրանիկ Մակարյանի մասին է։
Նա ազատել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Պաշտոնից հեռացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի Արթուր Պողոսյանը։
Փաշինյանի առաջաջարկով Արմեն Առուշանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Հավելենք, որ բարձրաստիճան զինվորականների ազատումների ցանկն այսքանով չի սահմանափակվում։
ԳՇ պետ Արտակ Դավթյանը ևս պաշտոնանկ է արվել։
Իսկ ավելի վաղ ԳՇ պետի տեղակալն ու ՊՆ թիկունքի պետն էին ազատվել։
Մեկ օրում չորս վարչության պետերի, ինչպես նաև ԳՇ պետի և վերջին շրջանում բարձրաստիճան մյուս զինվորականների ազատումները վկայում են, որ Պապիկյանի՝ պաշտպանության նախարարություն տեղափոխվելուց հետո կադրային ջարդ է սկսվել։
Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: