• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հուլիս 2025 14:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՀ սահմաններում իրավիճակը կփոխվի, երբ Հայաստանում վերանայվեն հակառուսական տրամադրությունները. փորձագետ

Զինված ուժեր, Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան,
30 Հուլիս 2021 17:56
ShareShareShare
ՀՀ սահմաններում իրավիճակը կփոխվի, երբ Հայաստանում վերանայվեն հակառուսական տրամադրությունները. փորձագետ
telegram

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումների, ադրբեջանական կողմի սադրանքների և դրա հետ կապված միջազգային արձագանքների մասին Armenia Today-ը զրուցել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ։

Լարելով իրավիճակը սահմանին՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանից զիջումներ կորզել, որոնց մասին նախկինում անգամ չէր էլ մտածում

«Ադրբեջանի ու Թուրքիայի համար կան բոլոր նպաստավոր պայմանները և նպատակները, որպեսզի վերջիններս սրեն սահմանային իրադրությունը»,- նշեց Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում ադրբեջանական կողմից սահմանային իրավիճակի լարումը։

«Քանի որ Հայաստանը գտնվում է պարտված վիճակում, Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են մաքսիմալ  օգտվել Հայաստանի այս դժվար վիճակից, որպեսզի պոկեն բաներ, որոնց մասին նախկինում անգամ չէին էլ մտածում։ Դրանց թվում առաջին հերթին սահմանների ամբողջ երկայնքով ամենաբարենպաստ պայմաններ ձեռք բերելն է, քանի որ արդեն տեսել են, որ հայկական կողմը համարժեք պատասխան չի տալիս, մաքսիմալ փորձում են առաջ գալ»,- նշեց Համբարձումյանը։

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի համար երկրորդ կարևոր հարցն այն է, որ վերջինս վերահսկողություն ստանա Հայաստանի տարածքում ԽՍՀՄ շրջանում ունեցած անկլավների նկատմամբ․ 

«Փորձում են ԽՍՀՄ ժամանակահատվածի 3 անկլավները վերցնել, մեկը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ, մյուս երկուսը՝ Տավուշի մարզում, ընդ որում՝ այդ անկլավներով անցնում են գերկարևոր միջպետական ճանապարհներ, ինչը հնարավորություն կտա և՛ այդ տարածքները վերցնել, և՛ միջպետական նշանակության ճանապարհները, ինչով Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու հնարավորություն կունենա»։ 

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի Հանրապետության մյուս «գերերազանքը Զանգեզուրով միջանցք ստանալն է» է, որով ճանապարհ կստանա դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

«Այստեղ ադրբեջանական կողմը ոչ թե ճանապարհ է ուզում, այլ հենց միջանցք։ Այդ 35 կմ-անոց սահմանը գերկարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Հայկական կողմը չի ուզում տալ միջանցք, համաձայն է ճանապարհին, որով Ադրբեջանի Հանրապետությունը իրավունք կունենա միայն երթևեկել, իսկ միջանցքի դեպքում Հայաստանն իրավունք չի ունենալու մուտք գործել այդ տարածքներ, այսինքն՝ այդ հատվածը Հայաստանը կորցնելու է առհավետ»,- նշել Համբարձումյանը։

Ռազմական փորձագետն առանձնացրեց սահմանային լարվածության հրահրման թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական նպատակները․

1․Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա ճնշումներ գործադրել, որպեսզի ստիպեն մաքսիմալ զիջումների գնալ։

2․Հայաստանի ներսում ներքին խժդժություններ հրահրել։

3․Շոշափել  ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի տրամադրությունները, ինչի արդյունքում կպլանավորեն իրենց հետագա գործողությունները։

Երբ Հայաստանը փորձում է արևմուտքի ուղղությամբ որոշակիորեն հարբերությունները ջերմացնել,  ՌԴ-ն ուղղակի լռում է, իսկ Ադրբեջանն ակտիվանում է

Հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Հայաստանի ռամաքաղաքական ղեկավարությունը՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմի այս գործողություններին, Համբարձումյանը պատասխանեց․

«Հայաստանն ուժային միջոցներով ներկայումս չի կարողանալու դիմակայել Ադրբեջանին, որովհետև երկու երկրների ԶՈՒ բալանսը խախտված էր հօգուտ Ադրբեջանի՝ արդեն մինչև պատերազմը, իսկ պատերազմից հետո առավել ևս, երբ Հայաստանը կորցրել է իր սպառազինության գրեթե կեսը, ունի մարդկային, սպայական կազմի լրջագույն կորուստներ։ ՀՀ ԶՈՒ-ն մարտունակության զգալի կորուստ ունի, իսկ Ադրբեջանի դեպքում նրա թիկունքին են Թուրքիան, Պակիստանը, մի շարք այլ երկրներ։ Այս ասիմետրիկ իրավիճակին Հայաստանը պետք է տա ռեալ պատասխան։ Հայաստանը չի կարող և չպետք է մտնի այդ ուժային մրցավազքի մեջ, Հայաստանի պատասխանը ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանն ապավինելն է»։

Ըստ ռազմական փորձագետի՝ այս ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը պետք է ավելի ռեալ լինեն:

«Դու կարող ես ՀԱՊԿ-ին անընդհատ դիմել, սակայն այստեղ կան մի շարք խնդիրներ։ Եթե դու ուզում ես դիմել ՀԱՊԿ-ին և օգուտ ստանալ, պետք է քո հակառուսական գործողությունները վերանայես»,- նշեց փորձագետը՝ վկայակաչելով ՀՀ ղեկավարության կողմից հակառուսաական դիրքորոշմամբ աչքի ընկած մի շարք գործիչներին պետական բարձր պաշտոններում նշանակումը, ինչպես նաև ոչ պատշաճ վերաբերմունքը ռուս պաշտոնյաների նկատմամբ։

«Հայ-ռուսական հարաբերությունները պետք  է վերականգնել, բայց ոչ բառերով։ Եթե 0,1 տոկոս հավանականությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավորություն լիներ, դա ուրիշ բան, սակայն ռեալն այս պահին ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելն է։ Հիմա ՌԴ-ն Հայաստանին չի վստահում, բացի դրանից՝ ՌԴ-ն ուզում է «պատժել» Հայաստանին, իսկ Հայաստանին «չպատժելու դեպքում» ՌԴ-ն հետագայում իր մյուս դաշնակիցների հետ է  խնդիրներ ունենալու»,- բացատրեց Համբարձումյանը՝ հիշեցնելով նաև նախորդ տարի Տավուշյան սրացումների ժամանակ ՀԱՊԿ-ի անտարբերությունը։ Ըստ փորձագետի՝ ադրբեջանցիների ակտիվացումները լինում են հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածությունների ֆոնին։

«Եթե ՀՀ պաշտոնյաներին հարցնենք, բոլորն ասելու են հայ-ռուսական հարաբերությունները հրաշալի մակարդակի վրա են, սակայն գործող վարչապետը ռուսական բանակի օրը՝ փետրվարի 23-ին, այդ երկրի համար սուրբ օրը, «Իսկանդերի» վերաբերյալ հակասական հայտարարություն է անում։ Այդ բոլոր հակառուսական քայելրը բերում են նրան, որ այսօր Ադրբեջանի Հանրապետությունը անում  է այն, ինչ ուզում է։ Եթե իրոք հարաբերություններ մեջ փոփոխություններ մտցվեն, գուցե իրավիճակն այլ լինի, իսկ ՌԴ-ն ՀՀ-ին միշտ կարգի հրավիրելու տարբերակներ ունի՝ դա թուրք-ադրբեջանական լծակն է։ Երբ Հայաստանը փորձում է արևմուտքի ուղղությամբ որոշակիորեն հարբերությունները ջերմացնել, ՌԴ-ն ուղղակի լռում է, իսկ Ադրբեջանն ակտիվանում է»,-նշեց Համբարձումյանը՝ ընդգծելով, որ պատերազմն ու հետպատերազմյան այս իրադարձությունները մեկ շղթայի մասն են։ Նա վկայակոչեց ՀԱՊԿ նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ինչը ցավալի ընդունվեց ՌԴ-ում, իսկ Ադրբեջանը Նախիջևանի հատվածում 11 հազար հա առաջ եկավ։ 

Անդրադառնալով սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ-ի նախագահության ընդունումից հետո իրավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեսակետներին՝ ռազմական փորձագետը նշեց, որ դրա հետ կապված հետագա արդյունքները կախված կլինեն Հայաստանի իշխանություններից․

«Եթե հակառուսական տրամադրությունները փոխվեն, իրավիճակը ՀՀ սահմաններում կփոխվի, քանի որ ՌԴ-ն Թուրքիայի և Ադրբեջանի համար մշտապես զսպիչ օղակ է եղել»։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել՝ կրակ բացելու հայկական դիրքրերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ հայ զինծառայող։ Հայկական կողմն ադրբեջանական սադրանքի դադարեցնելուն միտված հակազդող գործողությունների է դիմել։
Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ոտնձգությունների է դիմել նաև հուլիսի 16-ին և 17-ին։ Զուգահեռաբար հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ տեղամասի՝ Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորում է ստացել 3 զինծառայող։



telegram

Առնչվող Նորություններ

Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

01 Հուլիս 2025 23:58

Ադրբեջանում դատարանը չորս ամսով կալանավորել է ՌԴ ութ քաղաքացու, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների մեջ, հայտնում են...

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

01 Հուլիս 2025 22:26

Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Համայնքի փոխնախագահ...

Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

01 Հուլիս 2025 20:44

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը իրանա-իսրայելական պատերազմի վերաբերյալ դիրքորոշման...

Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

01 Հուլիս 2025 19:21

Ռուս լրագրող և բլոգեր Քսենիա Սոբչակը տեսաուղերձ է ձայնագրել, որում աջակցություն է հայտնել կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին: Սոբչակը գործարարին անվանել...

Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

01 Հուլիս 2025 18:02

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է հանձնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին՝ պահանջելով Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխի և...

Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանում «ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և սպանությունների փաստով»

Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանում «ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և սպանությունների փաստով»

01 Հուլիս 2025 13:32

Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և հատուկ դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստով քրեական գործ է...

Ավելին
  • Լուրեր
Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

02 Հուլիս 2025 14:06
Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

02 Հուլիս 2025 13:48
ԿԳՄՍՆ-ն ԱԺ-ին վավերացման է ներկայացրել Ռուս-հայկական համալսարանի գործունեության մասին համաձայն

ԿԳՄՍՆ-ն ԱԺ-ին վավերացման է ներկայացրել Ռուս-հայկական համալսարանի գործունեության մասին համաձայն

02 Հուլիս 2025 13:32
Հրդեհ և ուժգին պայթյուն՝ Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում

Հրդեհ և ուժգին պայթյուն՝ Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում

02 Հուլիս 2025 13:31
ՀԷՑ-ի վերաբերյալ ՔՊ-ի նախագիծն աբսուրդային է, այն հակասահմանադրական ճանապարհով է․ Վարդևանյան

ՀԷՑ-ի վերաբերյալ ՔՊ-ի նախագիծն աբսուրդային է, այն հակասահմանադրական ճանապարհով է․ Վարդևանյան

02 Հուլիս 2025 13:23
Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու շրջանակում քննչական գործողություններ են կատարվում․ Դանիելյան

Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու շրջանակում քննչական գործողություններ են կատարվում․ Դանիելյան

02 Հուլիս 2025 13:16
Երկու մեքենա Բաղրամյանի վրա իրար չանգռել են՝ խցանումը հասնում է Քանաքեռ․ Խաչատրյան

Երկու մեքենա Բաղրամյանի վրա իրար չանգռել են՝ խցանումը հասնում է Քանաքեռ․ Խաչատրյան

02 Հուլիս 2025 13:03
Ջավախքցիներն այլևս չեն տուգանվի վրացական վարորդական իրավունքով ՀՀ-ում երթևեկելիս․ Թորոսյան

Ջավախքցիներն այլևս չեն տուգանվի վրացական վարորդական իրավունքով ՀՀ-ում երթևեկելիս․ Թորոսյան

02 Հուլիս 2025 12:48
Սամվել Կարապետյանի՝ «իր ձևով» ասվածը մշտապես ՀՀ-ի, Արցախի, Մայր Աթոռի կողքին լինելն է․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի՝ «իր ձևով» ասվածը մշտապես ՀՀ-ի, Արցախի, Մայր Աթոռի կողքին լինելն է․ Վարդևանյան

02 Հուլիս 2025 12:39
Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում (ուղիղ)

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում (ուղիղ)

02 Հուլիս 2025 12:14
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված նախագիծը

02 Հուլիս 2025 12:01
«Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի տիրույթից դուրս էր․ ՀԷՑ

ՀԷՑ-ը հերքել է իր գործունեությանն առնչվող որևէ հանձնարարական ստանալու մասին տեղեկությունը

02 Հուլիս 2025 11:31
Արտահերթ նիստով պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը․ Փաշինյան

Փաշինյանն սպառնացել է հուլիսին աշխատանքից ազատել ՀԷՑ-ի՝ «քաղաքական խարդավանքներով» զբաղված աշխատողներին

02 Հուլիս 2025 11:19
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Խուզարկություններ՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղված Փաշինյանի սպառնալիքից հետո

02 Հուլիս 2025 11:12
Սամվել Կարապետյանի նկատմամբ «գործընթացը» քաղաքական հետապնդում է․ փաստաբան

Սամվել Կարապետյանի նկատմամբ «գործընթացը» քաղաքական հետապնդում է․ փաստաբան

02 Հուլիս 2025 11:10
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

02 Հուլիս 2025 11:02
Փաստաբան Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ Սամվել Կարապետյանի քրեական գործի և դրա ընթացքի վերաբերյալ (ուղիղ)

Փաստաբան Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ Սամվել Կարապետյանի քրեական գործի և դրա ընթացքի վերաբերյալ (ուղիղ)

02 Հուլիս 2025 10:45
Իսրայելի բանակը Գազայի հարավում հայտնաբերել է երկու պատանդի դի

Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին. Թրամփ

02 Հուլիս 2025 10:37
Երևանի Սարի թաղ թաղամասում երեք տների տանիքներ են այրվել

Երևանի Քանաքեռցու փողոցում հրդեհի պատճառով շուրջ 50 մարդ է տարհանվել․ ՀՀ ՆԳՆ

02 Հուլիս 2025 10:32
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Իրանին ու Ուկրաինայի պատերազմին առնչվող հարցեր

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Իրանին ու Ուկրաինայի պատերազմին առնչվող հարցեր

02 Հուլիս 2025 10:22
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 2-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

02 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

02 Հուլիս 2025 09:40
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 2-ին

02 Հուլիս 2025 07:34
Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

02 Հուլիս 2025 00:26
Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

01 Հուլիս 2025 23:58
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում կոչ է արել հայ գերիների հարցով մոնիթորինգային խումբ ուղարկել Բաքու

ՔՊ պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկը․ Գալստյան

01 Հուլիս 2025 23:16
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

01 Հուլիս 2025 22:26
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Վիվա Արմենիա» ընկերությունը նախատեսում է գնել GNC Alfa-ն

01 Հուլիս 2025 21:59
Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

01 Հուլիս 2025 21:10
Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

01 Հուլիս 2025 20:44
Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր
Քաղաքականություն

Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

02 Հուլիս 2025 14:06

ԿարդալDetails
Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան
Իրավունք

Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

02 Հուլիս 2025 13:48

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ