ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է գերատեսչության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին տեղեկատվությունը։
Միաժամանակ՝ նախարարությունը հայտնել է, որ վթարի հետևանքով ոչ մի զինծառայող չի տուժել կամ չի տեղափոխվել բժշկական կենտրոն՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ ՃՏՊ-ից տուժածներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում բախվել են Ford Focus-ն ու ՊՆ «Ուրալ»-ը, ինչի հետևանքով Ford-ը հայտնվել էր կանաչ գազոնում։ Կայքի փոխանցմամբ՝ կար մեկ վիրավոր։