Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 արծաթ և 3 բրոնզ է նվաճել, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Խաչիկ Խաչատրյանի գլխավորած ընտրանին ավարտեց մրցելույթները։
36 կգ քաշային Էլեն Բաղդասարյանը, 46 կգ քաշային Եվա Գրիգորյանը, 51 կգ քաշային Կարինե Դալլաքյանը և 64 կգ քաշային Ամալյա Ավագյանը դարձան առաջնության արծաթե մեդալակիր։
Իսկ 40 կգ քաշային Վանեսա Գևորգյանը, 54 կգ քաշային Լիզա Կարճիկյանը և 57 կգ քաշային Լյուսի Չիֆլիկյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարեն տղաները։ Եզրափակիչում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ։
Ավելի վաղ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն էր, Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել էին 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ։