Երևանում «էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ազգությամբ հնդիկ է։