ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում փոքր առաջընթաց կա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Նյու Ջերսի նահանգում պատասխանելով լրագրողների հարցերին:
Թրամփը չի հստակեցրել, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը։
Հունիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 22-ից հետո:
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ: