Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, վիրավորվել` շուրջ 900-ը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ են դարձել շուրջ 128 մարդ, վիրավորվել մոտ 900-ը, որոնցից շատերը քաղաքացիական անձինք են։
Նշվում է, նաև որ մահացածներից 40-ը կանայք են։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։