Վրացի ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիային և Զուրիկո Դավիթաշվիլիին Ֆրանսիայում կողոպտվել են, հայտնում է Geo Team-ը:
Գործողությունը տեղի է ունեցել Կաննում, որտեղ հանրահայտ մարզիկները հանգստանում էին իրենց ընտանիքների հետ։
Կողոպտել են այն տունը, որտեղ կանգ են առել Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Հափշտակել են թանկարժեք իրեր, պայուսակներ և ժամացույցներ։ Կողոպտման ժամանակ տանը ոչ ոք չի եղել, տեղեկացրել է աղբյուրը։
Ֆուտբոլիստները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։
2022 թվականին Կվարացխելիայի ավտոմեքենան գողացել էին Նեապոլում։ Ոստիկանությունը մեքենան գտել էր մի քանի ժամ անց։
2025 թվականի հունվարին նա տեղափոխվել էր Փարիզի ՊՍԺ ակումբ, որի կազմում հասցրել է մասնակցել և հաղթել Չեմպիոնների լիգան, Ֆրանսիայի առաջնությունը: