ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա, թեև 1-2 ամիս առաջ էր այնտեղ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ նա մայիսի 23-ի երեկոյան է վերադարձել, և իր թիմակիցներին դեռ չի տեղեկացրել կրեմլյան հանդիպումների մասին։
Լրատվականի տեղեկությամբ՝ ՌԴ-ում քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հարցը և չի բացառել, որ մոտ օրերս հայտարարություն կլինի թեմայով։
«Չի բացառվում, որ Քոչարյանին հորդորել են այդ հարցում շատ կատեգորիկ չլինել և նրա հետ վարչապետի թեկնածուների անուններ են քննարկել։ Ի դեպ, հանդիպումն ու քննարկումը ոչ թե ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ էր, այլ Հայաստանի հարցով առավել մասնագիտացած կրեմլյան այլ պաշտոնյայի»,- ասված է հրապարակման մեջ։
Ապրիլի 25-ին մամուլը գրել էր, որ Ռուսաստանի կառավարող օղակներում հայաստանյան ներքաղաքական կյանքում ակտիվանալու համար թեկնածուներ են քննարկում։