ՀՀ ՊՆ-ում կատարվել են նշանակումներ, հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
Նշվում է, որ համապատասխան հրամանագրերն ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
2024 թվականի փետրվարին Լևոնյանը նշանակվել էր Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։