Իտալիայի Նեապոլ քաղաքում մայիսի 13-ին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը։
Երկրաշարժին 3,5 մագնիտուդով նոր ցնցում է հաջորդել, ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Նեապոլից արևմուտք։
Mattino պարբերականը տեղեկացրել է, որ նախազգուշացնելու նպատակով տեղական իշխանությունները տարհանում են իրականացրել Նեապոլի համալսարանում, մի շարք դպրոցներում։