Հայաստանի մարզերում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Սպասվում է նաև կարկուտ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-21 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 14-16 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-20 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 19-22 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 19-21 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան։
Արցախում մայիսի 13-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-22 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 18-21 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։