ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում՝ մայիսի 15-ին։
«Ուկրաինան պետք է համաձայնվի և անմիջապես։ Նրանք (ուկրաինացիները- խմբ․) կկարողանան որոշել՝ հնարավո՞ր է գործարք, իսկ եթե ոչ, ապա եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ն կիմանան ուժերի հավասարակշռությունը և կկարողանան գործել համապատասխանաբար», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։
Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել։