Հայաստանի մարզերի շրջանների զգալի մասում մայիսի 6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արարգութամբ։
Երևանում մայիսի 6-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-21 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 13-15 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-20 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 20-23 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան, լեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան։
Արցախում մայիսի 6-ին կանխատեսվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-17 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 14-15 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։