Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։
Ըստ հաղորդագրության՝ Սիրիայում և Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պահանջում են Իսրայելի առաջնորդի ուշադրությունը։ Որպես այցի հետաձգման պատճառ նշվում է նաև քաղաքականության և անվտանգության ոլորտում աշխատանքի խիտ գրաֆիկը։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի թույլատրել Իսրայելի վարչապետի ինքնաթիռի թռիչքն իր օդային տարածքով։ Նեթանյահուն պետք է Բաքու ժամաներ մայիսի 8-ին։ Նախատեսված էր նրա հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, կառավարության պաշտոնյաների և հրեական համայնքի առաջնորդների հետ։