ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է 389,41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 441,28 դրամ (նվազել է 2 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517,6 դրամ (աճել է 3 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,80 դրամ (մնացել է անփոփոխ):