Հնդկաստանում ավելի քան 100 երեխա թունավորվել է սատկած օձ պարունակող սննդով, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ կայքի՝ թունավորումները տեղի են ունեցել դպրոցական ճաշից հետո, որը, ենթադրաբար, պարունակել էր սատկած օձ։
Երկրի մարդու իրավունքների ազգային կոմիտեի ուսումնասիրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, երբ խոհարարը երեխաների կերակուրը մատուցել է դրանից սատկած օձ հանելուց հետո։
Գերատեսչությունը հայտարարել է, որ այս միջադեպը լուրջ խնդիր է առաջացնում սովորողների իրավունքների խախտման վերաբերյալ։ Հետևաբար, տեղական իշխանությունները պարտավոր են երկու շաբաթվա ընթացքում մանրամասն զեկույց ներկայացնել, որում նախատեսվում է ներառել երեխաների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ շուրջ 500 երեխա ճաշել է սատկած օձով ճաշով։ Դպրոցում ուտելուց հետո երեխաների հիվանդանալու մասին լուրը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Տեղի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով միջադեպի հանգամանքների պարզաբանում և մեղավորների պատժում, հավելել է կայքը։