Հայաստանը Սիրիային մարդասիրական օգնություն՝ մթերք և դեղորայք կուղարկի, որոշումը գործադիրն ընդունել է ապրիլի 23-ի նիստում։
Նախագծում նշվում է, որ նպատակը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելն է։
Մարդասիրական օգնության համար պետական բյուջեից շուրջ 49 միլիոն դրամ կուղղվի։
Կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշում էր կայացրել մարտի 21-31-ը հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետը բացելու վերաբերյալ՝ Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: Դամասկոսին ուղարկված մարդասիրական բեռը ներառում էր սնունդ և բժշկական պարագաներ։