Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխարինել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ հաղորդագրության՝ Անատոլի Բարգիլևիչի փոխարեն նշանակվել է գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը, ով նախկինում գերատեսչության ղեկավարի տեղակալն էր։ Կադրային փոփոխությունների պատճառները չեն նշվում։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:
Ռուսաստանը նույնպես համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության և վերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները, հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: