Հայաստանի մարզերում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունը զգուշացրել էր օդի ջերմաստիճանի բարձացման հետևանքով ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման մասին։
Երևանում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18-20 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 12-14 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-18 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 20-22 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-19 աստիճան, լեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 12-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-20 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 12-18 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։