Հայաստանի մարզերում փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-5 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 0-ից -2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-9 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից 4 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից 4 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 5-8 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -3-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2-ից -5 աստիճան։
Արցախում փետրվարի 28-ի երեկոյան կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 0 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։