ՀՀ պաշտպանության նախարարությունը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգել է զինվորների երդման արարողությունները և սահմանափակել տեսակցությունները, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Որոշումը կայացվել է անձնակազմում սուր շնչառական վարակների ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով։
ՊՆ-ն հավելել է, որ արձակուրդի տրամադրումը ժամանակավորապես արգելվում է։ Կազմակերպված բոլոր միջոցառումներում առաջնահերթությունը զինծառայողների առողջության պահպանումն է, ասված է հաղորդագրության մեջ։