Արագածոտնի մարզի Լանջիկ-Մաստարա ճանապարհին բախվել է շուրջ 20 ավտոմեքենա, հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։