Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ավտոմեքենան Երևանում վթարի է ենթարկվել, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ «Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը պարզաբանել է, որ վթարը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Ավելի վաղ դեպքի մասին հայտնել էր Shamshyan.com-ը՝ հրապարակելով դեպքի վայրից լուսանկարներ։ Ըստ կայքի՝ դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում։
Երևանում տեղացող առատ ձյան պատճառով դժվարությունների էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել են փետրվարի 21-ի դասերը։