ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 31-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով՝ կազմելով 397.35 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.47 դրամով և կազմել 412.25 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.31 դրամ՝ նվազելով 1.19 դրամով։