Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հավելել են ՆԳՆ-ից։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։