Կառավարությունը հունվարի 16-ին կայացած նիստում հաստատել է զորակոչիկների առողջական վիճակի գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծը։
Նախկինում այս ընթացակարգն իրականացվում էր թղթային փաստաթղթերի միջոցով, սակայն փոփոխությունների ներդրմամբ այն կիրականացվի armed.am համակարգի միջոցով։ Զորակոչիկների հիվանդությունների և լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ բոլոր տվյալները կհավաքվեն այնտեղ և կպահպանվեն 10 տարի, ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս որոշման նպատակն է արխիվացնել մանկուց անցկացվող հետազոտությունների տվյալները։
«Եթե հանկարծ 17 տարեկանում տղայի մոտ ախտորոշվի այնպիսի հիվանդություն, որը նրան ազատում է զինվորական ծառայությունից, ապա հնարավոր կլինի պարզել, թե ինչպե՞ս է երեխան առողջ եղել ողջ կյանքում և հանկարծ նրա 18-ամյակից երկու ամիս առաջ (զորակոչի տարիք, – խմբ.) նրա մոտ ախտորոշվել է հիվանդությունների փունջ»,- պարզաբանել է Փաշինյանը։
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
Ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, կառավարությունը որոշումն ընդունել է մարտի 6-ի նիստում։ Նախագծում նշվում է,...