Կրասնոդարի թիվ 9 դպրոցում վեճից հետո վիրավորված երեք դեռահաս հոսպիտալացվել է, ևս երկու աշակերտ թեթև վնասվածքներ է ստացել և գնացել տուն առանց հոսպիտալացումի, հայտնել է «Ինտերֆաքսը»։
«Դեկտեմբերի 6-ի երեկոյան թիվ 94 դպրոցի մասնաճյուղում տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում դանակահարվել են դեռահասներ»,- ասվում է Կուբանի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։
Տուժածներից մեկը՝ 13-ամյա երեխան միջին ծանրության վիճակում տեղափոխվել է մարզային մանկական կլինիկական հիվանդանոց։
Մյուս վիրավորին՝ ոտնաթաթի կտրած-ծակած վերքով 15-ամյա տուժածին էլ բուժօգնություն է ցուցաբերվել հիվանդանոցում։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև 14-ամյա դպրոցական՝ քթի կոտրվածքով և ուղեղի ցնցումով։
Եվս երկու աշակերտ նույնպես թեթև վնասվածքներ են ստացել, նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։