• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հուլիս 2025 05:40
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Ազատե՛ք հայ գերիներին»․ ակցիայի մասնակիցները նամակներ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին, ՀՀ ԱԳՆ-ին, ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներին

Արցախ,
11 Հոկտեմբեր 2024 15:00
ShareShareShare
«Ազատե՛ք հայ գերիներին»․ ակցիայի մասնակիցները նամակներ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին, ՀՀ ԱԳՆ-ին, ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներին
telegram
Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի կոնֆերանսին (COP29) ընդառաջ Երևանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ հայ գերիներին և այլ պահվող անձանց Ադրբեջանի բանտերից ազատելու պահանջով: «Ազատե՛ք հայ գերիներին» խորագրով ակցիաները տեղի են ունեցել ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ ԱԳՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ։ Armenia Today-ն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է ակցիան իր YouTube-յան ալիքով։ Ակցիային մասնակցել են Արցախի ԱԺ ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, Արցախի ղեկավարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի հասարակական գործիչներ, Արցախի նախկին օմբուդսմեններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ-եր Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։ Ցուցարարները միջազգային կառույցներից պահանջել են COP29-ից առաջ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական բանտերից հայ գերիներին և այլ բանտարկված անձանց ազատելու համար։ Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին», «Բոյկոտել COP29-ը Բաքվում», «Ազատություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին», ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների անուններով պաստառներ։ Ցուցարարները ՄԱԿ-ի հայաստանյան առաքելությանն են հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակ։ Նամակում նրանք Գուտերեշին կոչ են արել պաշտպանել ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդների իրավունքները, իսկ մինչև COP29-ն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել գերիներին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել բոլոր անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ որքան էլ ակցիաներ իրականացվեն, միջազգային մակարդակում գերիների հարցը պետք է Հայաստանը բարձրացնի։ «Գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, անտեսել կամ չտեսնելու տալ այդ հանգամանքը և գնալ ասել, որ այլ հարցերում են համաձայնության գալիս, ուղղակի զուտ մարդկային տեսանկյունից չի կարող ընդունելի լինել։ COP29-ի նախորեին պետք է հանդես գան հրապարակային և տեսանելի պահանջով՝ ուղղված Ադրբեջանին․ պահանջն է՝ անհապաղ և առանց որևէ նախապայմանների ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին և պատանդներին»,- ասել է Ստեփանյանը։ Արցախի ԱԺ նախկին նախագահ Գագիկ Բաղունցը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի խաղաղության պայմանագրի ստորագրում։ «Ինչ վերաբերվում է Բաքվի բանտերում պահվող մեր ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին, ապա այս պարագայում էլ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը բավականին ադեկվատ չէ․ ՀՀ կողմից հստակ կոշտ պահանջների բացակայությունը նպաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով նոր պահանջներ են ներկայացնում»,- ասել է նա։ Ակցիայի մասնակիցներն շարժվել են ԱԳՆ-ի մոտ պահանջով՝ որևէ պայմանագիր, թուղթ չստորագրել կամ որևէ քայլ չանել՝ մինչև գերիների ազատ արձակումը` ինչպես ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, նույնաբովանդակ նամակ են հանձնելով ԱԳՆ-ին և երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ակցիայի մասնակիցները շնորհակալություն են հայտնել այդ երկրին՝ մինչ այժմ ցուցաբերած օգնության համար, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են գործողությունները չթողնել (Ադրբեջանին քննադատող-խմբ) հայտարարությունների մակարդակում։ «Այդ գործողությունները ձեռնարկելու ամենապատեհ պահը հիմա է։ Մեր նամակում Մակրոնին է ուղղված այդ պահանջը, որ Ադրբեջանին կոչ անեն գերիների վերադարձ և անհետ կորածների ճակատագրի պարզաբանում»,- ասել է Ստեփանյանը։ ՌԴ դեսպանության դիմաց Ստեփանյանը նշել է, որ Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված էր ռուսական խաղաղապահ զորակազմը։ «Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում՝ օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»,- ասել է նա։ Երթի մասնակիցների վերջին հասցեատերն ԱՄՆ-ի դեսպանատունն էր, որտեղ ակցիայի մասնակիցները նույն պահանջն են արտահայտել, հիշեցրել են հայ գերիներին ազատ արձակելու ԱՄՆ կոնգրեսականների ջանքերի մասին և նամակն ուղարկել էլեկտրոնային տարբերակով։ «Ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ վերջերս ԱՄՆ 60 կոնգրեսականներ համատեղ նամակ են պատրաստել՝ պահանջելով բարձրաձայնել հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման հարցը։ Մեր ակնկալիքն այն է, որ սա ԱՄՆ պետդեպի կողմից կընդունվի ի գիտություն, որին կհաջորդեն հստակ գործողություններ»,- ասել է Ստեփանյանը։ Հոկտեմբերի 3-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել էր, որ ԱՄՆ 60 կոնգրեսական նամակ է ստորագրել՝ կոչ անելով Վաշինգտոնին ռազմական հանցագործությունների, պատանդներ պահելու և հայկական տարածքի անօրինական օկուպացիայի համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն առաջարկել էր երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու վերաբերյալ։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում նաև Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։ Մարտի 9-ին Hartford Courant-ը պատմել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին: Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։
telegram

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 2-ին

02 Հուլիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11

Հուլիսի 8-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրի վրա, շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության՝ «Լեռնային Ղարաբաղ անվտանգ...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

29 Հունիս 2025 07:43

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 28-ին

28 Հունիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 28-ի ուշ երեկոյան սպասվում է կարճատր անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 27-ին

27 Հունիս 2025 07:37

Հայաստանի մարզերում հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Ավելին
  • Լուրեր
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38
Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

02 Հուլիս 2025 23:58
Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters մրցաշարի կիսաեզրափակիչ

Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի երրորդ շրջան

02 Հուլիս 2025 23:47
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին առավելագույն զգուշության կոչ է արել

02 Հուլիս 2025 23:30
Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

Վարդանյանի կարծիքով՝ բանակի և ՀԷՑ-ի տարբերությունը քիչ է, պետությունը պետք է որոշիչ դեր ունենա

02 Հուլիս 2025 22:52
Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:20
Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:15
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Փեզեշքիանն ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օրենքը

02 Հուլիս 2025 22:06
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

02 Հուլիս 2025 21:31
ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

02 Հուլիս 2025 21:09
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի դեմ քրվարույթ է հարուցվել ԶԼՄ-ների երկու նյութի հիման վրա

02 Հուլիս 2025 20:41
Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

02 Հուլիս 2025 20:13
Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէ՞ր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէ՞ր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

02 Հուլիս 2025 19:35
ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

02 Հուլիս 2025 19:06
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

02 Հուլիս 2025 18:50
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

02 Հուլիս 2025 18:24
«Գրում են նրանք, ամաչում են մյուսները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

«Գրում են նրանք, ամաչում են մյուսները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

02 Հուլիս 2025 18:22
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

02 Հուլիս 2025 18:19
Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

02 Հուլիս 2025 18:13
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

02 Հուլիս 2025 18:02
Глава Минэка Армении сообщил данные экспорта абрикосов в Россию за июнь

Հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ նախարար

02 Հուլիս 2025 17:55
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

02 Հուլիս 2025 17:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

02 Հուլիս 2025 16:23
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

ՔԿ-ն մանրամասնել է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությունների հիմքերը

02 Հուլիս 2025 16:19
Սամվել Կարապետյանը հայ հասարակությանը կոչ է արել համախմբվել Ադրբեջանում պահվող հայ գերիների շուրջ

«Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է». պաշտպանը մեկնաբանել է նրա՝ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը

02 Հուլիս 2025 16:08
Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ․ ՀԿԿ

02 Հուլիս 2025 15:43
Իրանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի նախագահը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

02 Հուլիս 2025 14:56
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

ՀԷՑ-ի աշխատակիցներին «մշուշոտ ապագայում» աշխատանքից ազատման դեպքում «Տաշիր» ընկերությունները համարժեք պայմաններով աշխատանք կառաջարկի

02 Հուլիս 2025 14:40
Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ

ՔԿ-ն հանցավոր խմբի նկատմամբ 107 դրվագով քրեական հետապնդում է հարուցել

02 Հուլիս 2025 14:21
Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

02 Հուլիս 2025 14:06
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք

Փաստաբանները միջնորդել են դադարեցնել Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

03 Հուլիս 2025 00:38

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբանների...

ԿարդալDetails
Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում
Սպորտ

Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում

02 Հուլիս 2025 23:58

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Ստամբուլում կայացած AIBA Pro 7 մրցաշարում, հայտնում է Sportrac-ը: Բաչկովը ժամանակից շուտ հաղթել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ