Մայիսի 27-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ից աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կանխատեսվում է 21-24 աստիճան, իսկ երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-20 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 18-22 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 22-23 աստիճան տաքություն։