Երևանում հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում հունվարի 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 10-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ, 10-ին, 12-14-ին՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։