Իրանի նախագահի և մի շարք այլ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի խնդրանքով, շուտով Էր Ռիադում կկայանա իսլամական պետությունների ղեկավարների հանդիպումը, հայտնում է IRNA գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները։
«Հեռախոսային խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը՝ նպատակ ունենալով վերանայել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները, դադարեցնել ռազմական հանցագործությունները Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ և շարունակել մարդասիրական օգնություն ուղարկել»,- հայտնում է աղբյուրը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 10․000-ը