ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Նշվում է, որ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Բացի այդ, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 10-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 10-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...