Արցախն ապաշրջափակելու և 44-օրյա պատերազմի հետևանքները վերացնելու համար հայ հասարակությունը համախմբվելու կարիք ունի: Այս մասին Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Մենք պետք է պատրաստ լինենք դրան և ձեռքերը ծալած չնստենք՝ տրվելով վշտին։ Հայերը հաղթանակած ժողովուրդ են, իսկ վերածննդի համար մեզ համերաշխություն է պետք»,- շեշտեց նա։
Ծառուկյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի գործող իշխանություններին չի հաջողվի հասնել Արցախի շրջափակման ու պատերազմի հետևանքների վերացմանը։
«Այս կառավարության մասին իմ կարծիքը հայտնել եմ դեռ 2020 թվականի հունիսին։ Դեռ այն ժամանակ ես ասացի, որ երկիրը գնում է դեպի անդունդ, Ղարաբաղը կհանձնվի ու այնտեղ սով կսկսվի։ Այս ամենը հնարավոր կլինի կանգնեցնել միայն ժողովրդի համախմբման դեպքում»,- եզրափակեց կուսակցության նախագահը։