OnlyFans-ի ամերիկացի մոդել, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նմանակը` Քրիստինա Գուրկանին, հերթական պլաստիկ վիրահատությունից հետո մահացել է: Այս մասին գրել է Daily Mail-ը:
34-ամյա կինը, որը ձգտում էր դառնալ Քիմ Քարդաշյանի ճշգրիտ կրկնօրինակը, մահացել է վիրահատությունից որոշ ժամանակ անց՝ սրտի կաթվածի հետևանքով: Բժիշկները փորձել են վերակենդանացնել մոդելին, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Նա մահվան մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նրա հարազատները թաղման համար դրամահավաք են բացել: Պարբերականը հայտնել է, որ արարողության համար հավաքվել է 3540 դոլար: Հուղարկավորությունը տեղի կունենա միայն մայիսի 4-ին: