• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Հուլիս 2026 00:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանի վրա ազդելու միակ ձևը միջազգային հանրության հստակ պատժամիջոցներն են․ Լարիսա Ալավերդյան

Հարցազրույց, Քաղաքականություն,
28 Փետրվար 2023 19:30
ShareShareShare
telegram

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ Armenia Today-ը զրուցել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ներքաղաքական խնդիրների, Արցախի և Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական զարգացումների մասին և ոչ միայն:

-Օրերս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի շուրջ որոշումը և կոչ արեց Ադրբեջանին ապահովել մարդկանց ու մեքենաների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ինչպե՞ս եք սա գնահատում և ի՞նչ կարծիքի եք, այս հայտարարությունն ինչ-որ կերպ կազդի՞ Ադրբեջանի դիրքորոշման վրա։

-Դուք արդեն ասացիք՝ կոչ անել, բոլորը գիտեն, որ Ադրբեջանը կոչերին բացարձակապես զրոյական նշանակություն է տալիս, միշտ շարունակում է իր ռազմավարական գիծը, որը հետևյալն է.Ադրբեջանն ասում է Արցախն Ադրբեջանի անքակտելի մասն է, անօտարելի մասն է, այդ առումով ասում է ինչ շրջափակում, ես թույլ չեմ տալիս, որ օտար երկրից այդտեղ մարդիկ գան, կամ այդտեղի բնակիչները գնան օտար երկիր առանց իմ թույլտվության։ Եթե վերցնենք բուն իրավական կողմը, շատ լավ է, որ այն հայցը, որով դիմել է Հայաստանը, մեծ մասով բավարարվել է և հստակեցվել է, որ Ադրբեջանը իրավունք չունի փակել ճանապարհը, պետք է բացի փակված ճանապարհը: Իրենք շրջափակում խոսքը չեն ասում, դատարանը իր կոչով ասում է, որ պետք է բացեք: Իմ կարծիքով հայցը, որով դիմել է Հայաստանը, քողարկում է իրական խնդիրը, այն է՝ Ադրբեջանը չի ուզում ճանաչել Լենային Ղարաբաղի բնակիչներին որպես առանձին հանրապետության բնակիչներ։ Հայցը չի խոսում ԼՂՀ մասին։

Ես չեմ գտնում, որ այդ հայցով պետք է դիմեին կամ հենց Հաագայի դատարան։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կբացի կամ պարտավորված կզգա դա անել, պատահական չէ, որ լուրերով ասում են, որ ԱՄՆ պետք է անի ամեն ինչ, որ ի կատար ածվի որոշումը։ Ադրբեջանը ճանապարհը կբացի այն ժամանակ, երբ կմտածի, որ երբ այդ ճանապարհը բացվի ԼՂՀ ֊ից մի ստվար խումբ դուրս կգա Արցախից։ Նա դա կանի նրա համար, որ իր ռազմավարական գիծը իրականացնի, այն է՝ հայաթափի հնարավորինս փոքր արյան միջոցով, այսինքն նա չի գնա այն ճանապարհով, որ իրեն մեղադրեն արյուն թափելու մեջ։ Միակ ձևը ազդելու Ադրբեջանի վրա այն է, որ միջազգային հանրությունն անցնի հստակ պատժամիջոցների և դրանք պետք է լինեն ոչ թե Ադրբեջանի դեմ այլ կոնկրետ ալիևյան ընտանիքի դեմ։

Այնպես է, որ ալիևյան ընտանիքը միայն այս ճանապարհը փակելով չէ որ հայտնի է, ամբողջ աշխարհը գիտի փողերի լվացման գործի մասին։ Մինչև որևէ պատժամիջոց նյութական շոշափելի չլինի Ալիևի համար, չեմ կարծում, որ որևէ կոչով նրանք ղեկավարվելու են։ Առանձնահատուկ նշեմ նաև զինգերիների հարցը, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Ինչ վերաբերվում է Հաագայի դատարանի որոշմանը, նորից ասեմ, ու իրենք իրենց մասով ամեն ինչ արել են, ճիշտ է մի փոքր աբսուրդային է հնչում, որ ասում են, թե բավարար ապացույցներ չկան, որ Ադրբեջանն է փակել գազի փականը, ինչ է Հայաստանի՞ կողմից է խաթարվում։

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուբեն Վարդանյանի ազատումը պետնախարարի պաշտոնից, և առհասարակ, նրա դերը Արցախի ժողովրդի իրավունքների հարցում։

֊Արցախի նախագահը փոփոխություններ է ուզում մտցնել, դրա հետ մեկտեղ Սահմանադրական փոփոխությունների մասին է խոսվում։ Սահմանադրական փոփոխությունները, ասեմ, բոլորովին պահանջված չեն, բոլոր հիմնավորումները իրավական չեն, տեղ չունեն, ԼՂՀ օրենսդրությունը շատ պարզ ասում է, որ դեպքում որ նախագահը չի կարող ինչ որ բան անել կամ հրաժարական է ներկայացվում, օրենքում հստակ ասվում է, ով է նրան փոխարինում: Սահմանադրական փոփոխությունների կարիք ես չեմ տեսնում Արցախում, կարծում եմ, որ այդ փոփոխություններով քաղաքական ուժի կամ ուժերի խնդիր է լուծվում։

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ես չեմ թաքցրել  իմ դրական վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում հայտնվելուն։ Եթե նախագահը 2-3 ամիս առաջ նշանակում է անում, ինչքանով է սոլիդ այդքան արագ փոփոխություն անելը։ Այս ամենը շատ վտանգավոր է։ Տասնյակ տարիներ շարունակ հիմնվելով փաստերի վրա, մենք գտնում ենք որ ոչ միայն որ ԼՂՀ կայացել է օրինական, լեգալ ձևով, այլև իր իշխանությունները և իշխանության փոփոխությունները տեղի են ունեցել լեգիտիմ ձևով։ Դա կաևորագույն փաստարկ է, այլ խնդիր է, որ այդ ուժեղ փաստարկը չի օգտագործվել շատ դեպքերում դա ուժեղ փաստարկ է, որ Արցախում լեգիտիմ իշխանություն կա։

Ռուբեն Վարդանյանի հեռացումը հարված է Արցախում օրվա իշխանություններին և այս արագ փոփոխությունները բացական պրակտիկա է դիտարկվում աշխարհում այն էլ Ալիևի պահանջով։ Եվ եթե երկու կողմն էլ՝ նախագահական և պետնխարարաի թևի,  կարծում են, որ ինչ անում են հանուն Արցախի են անում, պետք է նստեն միասին և բանակցեն։

-Լաչինի միջանցքը շուրջ երեք ամիս փակ է։  ՀՀ իշխանությունների դիրքորոշման մեջ ի՞նչ սխալներ եք տեսնում, ի՞նչ պետք է աներ կառավարությունը նման մարտահրավերներին ի պատասխան, որոնք են նրա բացթողումները:

-Մենք տարիներ շարունակ ունեինք հնարավորություն այնպիսի ջրամատակարարման, գազամատակարարման, էնէրգամատակարարման այնպիսի կառույցներ ստեղծելու, որ կախված չլիներ Ադրբեջանից և որ վերջինս հնարավորություն չունենար փական դնելու։ Դա պետք է արվեր, դա վերաբերվում է բոլորին, մանավանդ՝ այս իշխանությանը: Ռազմավարական կոպիտ սխալ եմ համարում Արցախի Հանրապետության չճանաչումը Հայաստանի կողմից։ Դեռ 1992 թվականին Սուրեն Զոլյանը հանդես եկավ կոչով՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, դա ճիշտ ժամանակն էր, բայց չարվեց դա։ Հետո արդեն 2016 թվականին քառօրյա պատերազմից հետո նույնպես առաջարկ եղավ, որ ճանաչեն։ Դեռ իմ պատգամավորական տարիներին մեր խմբակցությունը նույնպես առաջարկեց ճանաչել Արցախը; Հիմա 2020 թվականից հետո ի՞նչը խանգարեց, որ ճանաչեն Արցախի Հարապետությունը։ Այն որ տարածքները օկուպացված են, այն որ խոսում են միայն ԼՂԻՄ-ի մասին, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ, խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին 2016 թվականի ընդունված Սահմանադրությամբ։

-Տիկին Ալավերդյան, ի՞նչ տարածքներով պետք է ճանաչեին Արցախի Հանրապետությունը։

-Ասեմ Ձեզ, տարածքները և ճանաչումը իրար հետ կապ չունեն: Դա մոլորություն է, այդ նույն հարցն են տվել 1992 թվականին, 94֊ին, ճանաչումը քաղաքական մի քայլ է, որով դու ճանաչում ես այդ իշխանություներին, այդ պետությունը ինչպես որ կա, սահմանները չէ, այլ որ այն տարածում է իր իշխանությունը հայտնի տարածքների վրա և իր իշխանությունը տարածում է բավականին հստակ բնակչության վրա, դրանք շատ կարևոր են և դու հաստատում ես դիվանգիտական հարաբերություններ այդ պետության հետ, ճանաչումը դա է։ Ճանաչումը, դիվանագիտական հարաբերությունն այդպես խիստ կապված չեն սահմանների հետ։

Այսօր երկու խնդիր ունենք, նախևառաջ ճանաչենք, որ Արցախի Հանրապետությունը կայացել է օրինական ձևով, եվ երկրորդ՝ նրա իշխանությունները միշտ ընտրվել են լեգիտիմ։ Չճանաչելը ես համարում եմ կոպիտ ռազմավարական սխալ։ ՀՀ իշխանություններն այնպիսի հայտատարությամբ են հանդես գալիս, որ Արցախում  ապրող հայերին դարձնում  են Ադրբեջանի Հանրապետության էթնիկ փոքրամասնություն, դա հանցագործության չափ մի քայլ է։ Պահանջում եմ, որ այս իշխանություններն անհապաղ ճանաչեն Արցախի Հանրապետությունը։

-Ադրբեջանը մտադիր է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի ծրագիր իրականացնել։ Այս նախաձեռնությամբ, ակնհայտորեն իշխանությունների առաջարկով, հանդես եկավ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է, որ այդ նպատակով իրենք Հայաստանում բնակվող ադրբեջանցիների մարդահամար են անցկացնում։ Հայկական կողմը Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի շուրթերով ի պատասխան հայտարարեց, որ այս դեպքում բարձրացնելու է Բաքու, Սումգայիթ և Շահումյանի շրջան հայերի վերադարձի հարցը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Ինչ է նշանակում մարդահամար Ադրբեջանի կողմից։ Այն ինչ անելու է Ադրբեջանը ոչ մի աղերս չունի միջազգային իրավունքի հետ։ Հայաստանը լքած ադրբեջացիների 85-90 տոկոսը փոխանակել է իր բնակարանները սովետական ժամանակ։ Այն ժամանակ չի եղել ՀՀ քաղաքացի, Ադրբեջանի քաղաքացի, ու փոխանակել են շատ անգամ մի բնակարանը մի երկու երեք հայերի հետ, այսինքն որպես այդպիսին Հայասանը լքած ադրբեջանցիների վերադարձը նշանակում է վերականգնում ենք Սովետական միությունը և նորից սկսում ենք այդ պատմությունը, չկա՛ այդպիսի բան։ Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ շատ պարզ երևում են իրենց քարտեզի վրա, ոտեղ Սևանն էլ է իրենցը, իրենք դրան են ձգտում։ Ադրբեջանի ռազմավարական խնդիրը պետք  է բացվի, պետք է պարզ լեզվով ասվի և այդ նկրտումները բնութագրվեն որպես ուժի կիրառման վտանգ կամ սպառնալիք, որով հանդես են գալիս այսօր ադրբեջանցիները:

Չկա այդպիս բան, ինչպիսին է Արևմտյան Ադրբեջան, դա հնարածին բան է, դա նոր գլոբուս է։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, կներեք այդ ո՞ւմ եք հանելու, կես միլիոն հայեր բռնի տեղահանվել են Սովետական Ադրբեջանից, իրենցից գրեթե 120 հազարը տեղափոխվել են անծայրածիր Սովետական միություն, երբ որ արվել է հաշվառումը, 260 հազար փախստական հաշվառվել են պետական ձևով։ Տարիներ անց Հայաստանում մնացել են 240 հազար փախստական, հետո տարիներ անց այստեղ մնացել է 100 հազարից մի քիչ շատ  թվով փախստական, դուք իրե՞նց եք հաշվառում։ Ադրբեջանը հայրենազրկել է այս մարդկանց։

Հիմա փոխարենը մենք այդ հանցագործության հարցը դնենք, և համարժեք պատասխան տրվի, որ դա ուղղակի տարածքային նկրտումներ են ՀՀ հանդեպ, մենք անօգնական անգրագետ պատասխան ենք տալիս։ Կան մարդիկ, ովքեր այդ հարցերով զբաղվել են, կան տվյալներ, կան այդ բոլոր հաշվառումները, թող դիմեն իրենց, հասկանան։ Բայց ոչ, այս իշխանությունները եկել են ծրագրով, քայլ առ քայլ անշեղորեն նրանք կատարում են այն։ Ծրագիրը հետևյալն է՝ Արցախը ամբողջովին բռնակցել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Թուրքիայի բուֆեր Ադրբեջանի բուֆեր պետություն։ Եվ դա իրենք անում են։ Օրվա իշխանություններն իրենց գործողություններով սպասարկում են թուրք֊ադրբեջանական ցեղասպան պետությանը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի սահմանին ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայումը: Որքանո՞վ է «քաղաքացիական» այն: Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ առաքելության տեղակայումը Հայաստանում նպատակ ունի հող ստեղծել ապագայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությունն ապահովելու համար։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։

-Տպավորություն չստեղծվի, որ ԵՄ առաքելությունն առաջինն է աշխարհում։ Տարիներ շարունակ տարբեր առաքելություններ, ՄԱԿ և այլն, ունեցել են դիտորտական, խաղաղապահ առաքելություններ, արդյունքները շատ տարբեր են, շատ անգամ ցավագին։ Այդ միամիտ հիացմունքը, որ ահա 100 հոգի գալու են և մեզ փրկեն, դա ամոթալի է, դա հասուն տարիքի մարդկանց համար հարիր չէ, դա քաղաքական անմեղսունակության մասին է խոսում: Այո առաքելությունը կարող է դիտարկել, դրանք ներկայացնել, մեզ անհայտ է թե ինչ կառուցվածք ունեն, դա չի քնանրկվել ԱԺ-ում, անգամ ՔՊ-ի խմբակցությունում չի քննարկվել երևի, դրանք այնպիսի գործողություններ են, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Օրվա իշխանությունները փորձում են մրցակցային դաշտ ստեղծել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, դա շատ վտանգավոր ճանապարհ է և կարող է բերել ծանր հետևանքերի։

-Դուք հաճախ եք խոսում արցախյան նոր շարժում սկսելու անհրաժեշտության մասին։ Այս շարժումը ծնվելու է Հայաստանո՞ւմ, թե՞ Արցախում։ Տեսնո՞ւմ եք, որ քաղաքական ուժերը կարող են գեներացնել այս գործընթացը, և կա՞ն դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, այն, որ մեր հասարակությունը կարծես թե լեթարգիական երազում լինի։

-2020 թվականից է այդ գաղափարը շրջանառության մեջ դրվել, ես էլ իմ հաեստ լուման ունեմ դրանում, ես էլ եմ համարում, որ Ղարաբաղյան շարժմանը պետք փոխարինի Արցախյան շարժումը։ Հմուտ քաղաքագետների շրջանակի հետ քննարկվել են այս հարցերը։ Կան տարբեր մոտեցումներ, պետք է լինի հայության շարժում համադրությամբ։ Այն տեխնիկական հնարավորությունները, որոնք մենք ունենք, ոչ թե պահանջում է, այլ պարզապես հնարավորություն է տալիս, որ ամոթ է չօգտագործել և միաժամանակ չստեղծել այնպիսի կենտրոններ, կոմիտեներ, որոնք միավորվեն և դառնան համահայկական շարժում։ Արցախյան հարցը համայն հայության խնդիրն է։ Պետք է ստեղծվեն այդպիսի օջախներ և Սփյուռքը մեծ դերակատորւմ ունի։ Ամեն մեկը իր պետության կարկառուն դեմքերի և լուրջ ուժերի հետ շատ բան կարող են անել։ Ճիշտ ժամանակն է, որ դուրս գանք այս անկումից, այդ եռամիասնությունը պետք է նորից լինի։

-Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ֊-ն ՄԻՊ չունի, ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր թևից թեկնածուներ չեն առաջադրվում, որն է պատճառը, կուզեինք որպես առաջին ՄԻՊ լսել Ձեր կարծիքը։

-ՄԻՊ պաշտոնը և հաստատությունը դարձրել են քաղաքական ինտրիգների մի օջախ, ես ուղղակի դատապարտում եմ այսպսի ոտնձգությունները ամենակայացած հաստատություններից մեկի հանդեպ։ Արման Թաթոյանի 6 տարվա գործունեությունը բարձրացրել է այդ ինստիտուտի արժեքը ոչ միայն ՀՀ֊ում, այլև համաշխարհային մակարդակում, շատերը չգիտեն ՀՀ֊ն որտեղ է, բայց ՀՀ ՄԻՊ պաշտպանի տեղը գիտեին։ Սահմանադրության այն կետը, որով ասվում է, որ ամեն մի քաղաքացի իրավունք ունի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, անգամ  այդ կետն է այսօր խախտված։ Հայաստանում կան շատ արժանավոր մարդիկ, որնոք կարող են իրականացնել այդ առաքելությունը և կարող են դա անել պատվով, դա չի արում։ Պետք է ասեմ, որ ինչ֊որ ձևով և ուրախանալի է, այսինք չի գտնվում մեկը, որը կուզենա դառնալ խաղալիք օրվա իշխանությունների ձեռքին։ Չեն կարողանում գտնել մեկին, որը տեսնելով, թե ինչպես են իրենք վարվել երիտասարդ քաղաքական գործչի հետ, կուզենային իրենք այդ պաշտոնին լինել։ Հուսամ կգտնվի մեկը, որը կկարողանա խաղալիք չդառնալ և կընտրվի այդ պաշտոնին։ Հորդորում եմ ընդդիմությանը նույպես թեկնածու առաջադրել։

-Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը հումանիտար օգնություն և փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա, տարբեր կարծիքներ հնչեցին՝ թե՛ բացասական, թե՛ դրական, Դուք ինչպես կգնահատեք այս քայլը:

-Բարեկամական հարաբերություններ ստեղծելը մեծ արվեստ է, եթե երկու մարդ ուզում են ցույց տալ, որ բարեկամ են, անպայման չէ, որ գրկվեն ու համբուրվեն, հիմա դրա հետ եմ համեմատում, դա մարդասիրական օգնություն է և այստեղ խնդիր չկա։ Սակայն այս այցելությունները, այդ զարմանալի հայտարարությունները, որ դրան ի պատասխան Թուրքիան կարող է ինչ որ բան անել, բայց կներեք դա առևտուր է քաղաքական. կա՛մ դու մարդասիրական օգնություն ես ցուցաբերում, կա՛մ դու վաճառում ես քո մարդասիրական օգնությունը և սպասում ես, որ քաղաքական լավ հարաբերություններ կստեղծես։ Օգնությունը գովելի և տեղին էր, բայց այն, թե ինչպես է դա ներկայացվում և ինչ են ակնկալում, դա արդեն մեր ազգային արժանապատվությանն ուժեղ հարված է։

Լիաննա Խաչատրյան

telegram
Tags: Արցախի անկախությունԵՄ առաքելությունԼարիսա ԱլավերդյանՄԻՊ

Հարակից հրապարակումներ

Պետական մարմիններին կթույլատրվի ավիատոմս գնել բաց շուկայից

Կառավարությունը թույլատրել է անշարժ գույքի գնումներ կատարել էլեկտրոնային եղանակով

23 Հուլիս 2026 21:39

Կառավարությունը հաստատել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումները էլեկտրոնային եղանակով...

Սարգսյանը հայտարարել է, որ Պրոբացիայի ուղեկցությամբ ԱԺ-ի անդրանիկ նիստին չի մասնակցի

Սարգսյանը հայտարարել է, որ Պրոբացիայի ուղեկցությամբ ԱԺ-ի անդրանիկ նիստին չի մասնակցի

23 Հուլիս 2026 18:36

«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

23 Հուլիս 2026 15:33

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բագրատաշեն» և «Ագարակ» սահմանային անցակետերով երկրից դուրս եկող բեռնատարների կուտակային կայանատեղիների և էլեկտրոնային հերթի կազմակերպման կարգը։...

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մինչև 1,5 տրիլիոն դոլարով ավելացման մասին

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին

23 Հուլիս 2026 10:09

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 44 «կողմ» և 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է լրամշակում H.R. 9087 օրինագծում, որով...

СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին...

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ քրեական հետապնդումը չի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից։...

Load More
Xosum
  • Լուրեր
Аида Азатян завоевала золотую медаль на молодежном чемпионате мира по стрельбе

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների ԱԱ կրկնակի հաղթող

23 Հուլիս 2026 23:51
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկը» պարտվել է

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկը» պարտվել է

23 Հուլիս 2026 23:22
Բերման է ենթարկվել իշխանական բլոգերի հետ վիճած ձմերուկ վաճառող երիտասարդը

Բերման է ենթարկվել իշխանական բլոգերի հետ վիճած ձմերուկ վաճառող երիտասարդը

23 Հուլիս 2026 22:19
Պետական մարմիններին կթույլատրվի ավիատոմս գնել բաց շուկայից

Կառավարությունը թույլատրել է անշարժ գույքի գնումներ կատարել էլեկտրոնային եղանակով

23 Հուլիս 2026 21:39
Трамп заявил о намерении пересмотреть участие США в НАТО

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելուն

23 Հուլիս 2026 20:54
Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ ԶԼՄ

23 Հուլիս 2026 20:26
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ավելի շոգ կլիմայական պայմաններում

2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ավելի շոգ կլիմայական պայմաններում

23 Հուլիս 2026 19:32
Բագրատ Սրբազանը Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի բավարարման ակնկալիք չունի

Բագրատ Սրբազանը Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի բավարարման ակնկալիք չունի

23 Հուլիս 2026 18:39
Սարգսյանը հայտարարել է, որ Պրոբացիայի ուղեկցությամբ ԱԺ-ի անդրանիկ նիստին չի մասնակցի

Սարգսյանը հայտարարել է, որ Պրոբացիայի ուղեկցությամբ ԱԺ-ի անդրանիկ նիստին չի մասնակցի

23 Հուլիս 2026 18:36
Аронян выиграл Biel Chess Festival после партий с турком и азербайджанцем

Արոնյանը հաղթել է Biel Chess Festival 2026-ում թուրքի և ադրբեջանցու դեմ խաղերից հետո

23 Հուլիս 2026 18:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է ընդունվել վերջին 4 տարվա ընթացքում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է ընդունվել վերջին 4 տարվա ընթացքում

23 Հուլիս 2026 18:15
Британия призвала не ездить в Иран и выезжать в том числе через Армению

Բրիտանացիներին կոչ է արվել հեռանալ Իրանից՝ նաև Հայաստանի տարածքով

23 Հուլիս 2026 18:01
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

Դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելու միջնորդությունը

23 Հուլիս 2026 17:59
ՔԿ-ն կնքել է «Առինջ մոլ»-ի 24 տաղավար. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

«Առինջ Մոլի» աշխատակիցների ակցիայից հետո ՔԿ-ն հայտնել է կապարակնքումների պատճառը

23 Հուլիս 2026 17:44
Աբսուրդային է․ Վարդևանյանը՝ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին

Աբսուրդային է․ Վարդևանյանը՝ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին

23 Հուլիս 2026 16:51
Արագածոտնում 56-ամյա կնոջ սպանության համար ձերբակալել են նրա 2 որդիներին

Արագածոտնում 56-ամյա կնոջ սպանության համար ձերբակալել են նրա 2 որդիներին

23 Հուլիս 2026 16:49
Դատարանը փոխել է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը

Դատարանը փոխել է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը

23 Հուլիս 2026 16:30
«Չապացույցների» փուլում ենք․ «Սրբազան պայքարի» գործով պաշտպան

«Չապացույցների» փուլում ենք․ «Սրբազան պայքարի» գործով պաշտպան

23 Հուլիս 2026 16:13
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

23 Հուլիս 2026 16:00
Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին

ԱՄՆ-ն և Իրանը 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում միմյանց

23 Հուլիս 2026 15:52
«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

23 Հուլիս 2026 15:33
«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է. «Առինջ մոլի» փոխտնօրեն

«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է. «Առինջ մոլի» փոխտնօրեն

23 Հուլիս 2026 15:28
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ (ուղիղ)

23 Հուլիս 2026 15:02
Թուրքական դրոշի ներքո նավարկող նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Թուրքական դրոշի ներքո նավարկող նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

23 Հուլիս 2026 14:55
Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել ՌԴ-ԱՄՆ քաղաքական շփումները

Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել ՌԴ-ԱՄՆ քաղաքական շփումները

23 Հուլիս 2026 14:52
ՔԿ-ն կնքել է «Առինջ մոլ»-ի 24 տաղավար. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

ՔԿ-ն կնքել է «Առինջ մոլ»-ի 24 տաղավար. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

23 Հուլիս 2026 14:39
Նախագահը նոր դեսպաններ է նշանակել ասիական երկու երկրում և Մոլդովայում

ՀՀ նախագահը բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքի

23 Հուլիս 2026 14:34
Омбудсмен Армении призвала пересмотреть запрет на встречи Арегназ Манукян с дочерью

ՄԻՊ-ը կոչ է արել վերանայել Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ տեսակցությունների արգելքը

23 Հուլիս 2026 14:27
Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող

Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող

23 Հուլիս 2026 13:03

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ

23 Հուլիս 2026 12:59
Аида Азатян завоевала золотую медаль на молодежном чемпионате мира по стрельбе
Սպորտ

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների ԱԱ կրկնակի հաղթող

23 Հուլիս 2026 23:51

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների...

Read moreDetails
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկը» պարտվել է
Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկը» պարտվել է

23 Հուլիս 2026 23:22

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 1:1 է խաղացել ռումինական «Կլուժ»-ի հետ։ Հանդիպման 35-րդ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ