Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար։ Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Երկրորդ քվեարկությամբ ևս Հռոմի պապ չի ընտրվել
Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է դուրս եկել, կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ ևս Հռոմի պապ չի ընտրվել, հայտնում է Սուրբ...